Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր ալիքում գրում է.
«Զինվորների կացարանների, զորանոցների վատ, անբարեկարգ վիճակի մասին լրագրողների հարցին քպ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը արձագանքել է մունաթով, թե մի պատկերացրեք, որ խրամատը պետք է լինի սալիկապատված, բաքսի քաշած։
Այդ չկայացած մլիցեն (հատուկ եմ այդպես նշում, ու դա կապ չունի ոստիկանության հետ) անգամ չի տարբերում զինվորական կացարանը Խրամատից։
Խրամատը որ առաջնագիծ է և դժվարություններ են լինում, բնական է, բայց զինվորական կացարանը ամենևին էլ խրամատ չէ, գտնվում է թիկունքում և նախատեսված է զինվորների հանգստի համար, հետևաբար, այո, պետք է ունենա ջեռուցման համակարգ, որ զինվորները չմրսեն։
Գորիսեցիների ու ոստիկանների ամոթը համարվող այդ տգետ պատգամավորին պետք է նաև հիշեցնել, ամեն արու չէ, որ տղամարդ է, և ամեն գլուխ չէ, որ ուղեղ ունի։
Չենք մոռացել 2021-ի խոստումները, թե կուղեկցի Սև լիճ ու կապացուցի, որ այն մեր հսկողության տակ է»։