«Եթե երկրի տնտեսական, քաղաքական, հոգևոր, մշակութային և այլ ոլորտներում ստրատեգիան չի փոխվում, մենք դատապարտված ենք ցույցերի, գործադուլների, աղքատության, արտագաղթի»,-այսօր՝լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Ինչ վերաբվերում է «Ո՛չ թալանին», ապա քաղաքագետի կարծիքով, այն պետք է կոչել «Ո՛չ կողոպուտին»:
Նրա խոսքով՝ երկար ժամանակ հնարավոր չէ սոցիալական հարցը պահել առանց քաղաքականացնելու:
«Լիդերներ էլ են պետք, բայց ոչ կաշառված, գործակալ լիդերներ»:
Անդրադառնալով ոստիկանության հանդուրժողականությանը՝ քաղաքագետը հարցրեց.
«Ինչի՞ համար են հանդուրժող: Երկիրը տնտեսական աղետ է ապրում, իսկ ժողովուրդն իր կենսական իրավունքները պաշտպանելու իրավունք ունի: Ոստիկանությունը պետք է գործի սահմանադրականության շրջանակներում: Այդ դեպքում, կողոպուտը թույլատրա՞ծ է եղել»:
Անի Կարապետյան