▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկարծեք, թե բարձրամռութ մինիստրները չեն ուտում, կամ աշխարհը չեն վայելում

Հայաստանում մինիստրներ կան, որ իրենց շատ բարձր են պահում։ Ամենի հետ չեն խոսում, ամեն տուն չեն մտնում, իսկ եթե կամենաս նրանց տեսնել՝ ամիսներով պիտի գնաս գաս, այն էլ չգիտես պիտի ընդունի՞ քեզ, թե ոչ։
Ես մինիստրների նախագահ Անտոն Քոչինյանից մի բնակարանային սուտ խոստում առնելու համար մի ամիս գնացի եկա, իսկ այդ սուտը սա եղավ ուղիղ մի տարի գնացի եկա, բայց չկարողացա ճշտել։
Ու հիմա բնակարան չունեմ։
Այդպես չէ կուլտուրայի մինիստր Հրաչյա Մարգարյանը։ Պա՜րզ, հասարա՜կ, մարդամոտ մարդ է։ Գողի հետ՝ գող է, ավազակի հետ ավազակ։ Պետական փողերն ուտում է ինչպես սովորական պետական պաշտոնյա։
Կենցաղում էլ համեստ է նա։ Իր մինիստրությունում աշխատող բոլոր կանանց անխտիր սիրում է, առանց տարիքային կամ սոցիալական դրությանը նայելու։ Եվ որովհետև տանն էլ սեփական կին ունի, նրան երբեք չի խառնում իր սիրեկաններին։ Իբրև պարտաճանաչ քաղաքացի՝ կայսերն կայսեր է տալիս, Աստծուն՝ Աստծուն:
Բայց չկարծեք թե բարձրամռութ մինիստրները չեն ուտում, կամ աշխարհը չեն վայելում։
Նրանք էլ ընձուղտներ են ու ծառի կատարներն են կրծում։
Ու նրանց վայելածը ոչ ոք չի վայելում։


Լեռ Կամսար

Մայիս,1962թ.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին