▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկա դուռ, որը փակելով կջնջենք ու կմոռանանք 2020-ի խայտառակ էջերը․ Արա Ղազարյան

ԱՄՆ-ում բնակվող  հաղորդավար Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ նշելով, որ 2021 պետք է մուտք գործենք՝ 2020-ից վերցնելով անցնող տարվա լավ ու վատ հուշերը, կորստի ցավը եւ ամոթները։

«Չկա դուռ, որը փակելով կքողարկեք, կջնջենք ու կմոռանանք 2020-ի խայտառակ էջերը:

Պետք է ուժ, կամք ու կորով մեր սխալներն ընդունելու, մեջքներս շտկելու եւ դավաճաններին պատժելու համար:

Քանի դեռ մեղավորները չեն պատժվել, քանի դեռ չի տրված արժանի քաղաքական ու բարոյական գնահատական, մենք արժնավայել ապրելու որեւէ շանս եւ հույս ունենալ չենք կարող…»,- գրել է նա՝ կոչ անելով լուռ, անաղմուկ, համեստ ու առաքինի դիավորել նոր տարին, հարգել ազգի զգալի հատվածի կորստի ցավն ու փորձել կարեկցող եւ մարդկային լինել:

Հաղորդավարը ցանկություն է հայտնել, որ շուտ ապաքինվեն մեր վիրավոր զինվորները, շուտ տուն դառնան գերության մեջ գտնվող մեր տղերքը, խաղաղվեն բոլոր հայերի հոգիները։

«Հավերժ փառք զոհված հերոս տղերքին... 2021-ն արարելու, միասնական ու թեւթիկունք լինելու, դավաճանությունն արմատախիլ անելու, մեղավորերին եւ հանցագործներին պատժելու եւ արժանավայել ապրելու սկիզբ թող լինի…»,- եզրափակել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին