Yerkir.am-ը գրում է. հուլիսի 9-ի գիշերը Չինարի գյուղը դարձյալ Ադրբեջանի զինուժի կողմից ինտենսիվ գնդակոծության էր ենթարկվել: Բացառիկ կադրերը ներկայացնում ենք ստորև` առանց մեկնաբանությունների:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում
Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսի 14-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Արվիդ Դանիելյանը Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում տեղակայված` «Սարիջալու» կոչվող տեղանքում, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի «Ագրոտնտեսություն թիվ 1» ՓԲ ընկերությանը պատկանող` իրեն ամրակցված «Ջոն-դեր» մակնիշի 13-97 ՆԿ պետհամարանիշի տրակտորով հերկի աշխատանքներ կատարելու ժամանակ, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերից ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, ազգային ատելության շարժառիթով արձակված կրակոցի հետևանքով, դեմքի շրջանում ստացել է հրազենային գնդակային վիրավորում և տեղում մահացել: