a1plus.am-ը գրում է. ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը համաձայն չէ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարստացել է բացառապես պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակ:
Ըստ նրա, Հովիկ Աբրահամյանը «հարուստ անձնավորություն» էր դեռ խորհրդային տարիներին:
Պարոն Հարությունյանը, սակայն, չի էլ թաքցնում, որ վարչապետն այդ տարիներին հարստացել է դարձյալ շնորհիվ իր զբաղեցրած պետական պաշտոնների.
«Ախր ինքը ընենց պաշտոն ա զբաղեցրել էդ ավտոտեխսպասարկման կապված ավտոսերվիսների հետ»:
Իհարկե, պատգամավորը չի ասի, որ Արարատի մարզում վարչապետի անձի հետ կապվող լճերը նրան են պատկանել դեռ խորհրդային տարիներին: «Չիջնենք էդ մակարդակին»,-կոչ է անում ՀՀԿ-ական պատգամավորը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում