▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծեռնակաբերդում Վատիկանի անվտանգության ու արարողակարգի աշխատակիցները՝ հուզիչ տեսարանի ականատես

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ծիծեռնակաբերդում Վատիկանի անվտանգության ծառայության և արարողակարգի աշխատակիցների հետ Հռոմի Սրբազան Քահանայապետի այցի նախապատրաստման հետ կապված աշխատանքային քննարկումների ժամանակ բոլորն ականատես եղան հուզիչ մի տեսարանի. թանգարան կատարած շրջայցից հետո ճապոնացի այս աղջիկը հոնգուր-հոնգուր արտասվում էր Հավերժական կրակի մոտ: Պարտավորված զգալով, լուսանկարեցի այդ խիստ հուզիչ պահը, որը շատ մարդկային ու վեհ էր...

info@asekose.am/095519696
Բլոգ ավելին