▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չի քանդվի, բայց կվերանորոգվի, կդառնա հյուրանոց»․ Աննա Մայիլյանը՝ կոնսերվատորիայի մասին

Կոնսերվատորիայում այսօր հրավիրվել էր համակոնսերվատորիական ժողով՝ ռեկտորատի կողմից, որին մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ, սակայն լրագրողների մուտքն արգելված էր։ Նախքան ժողովը, լրագրողների հետ զրույցում երգչուհի, Կոնսերվատորիայի դասախոս Աննա Մայիլյանը հայտնել է իր մտահոգությունները․ «Ասում են՝ չի քանդվելու Կոնսերվատորիայի շենքը. լավ, չի քանդվելու, բայց հյուրանոցի հրաշալի շենք է, կվերանորոգվի, կդառնա հյուրանոց, ի՞նչ է մնում անել, սենյակները պատրաստ են, դահլիճ ունի, հրաշալի է։ Եթե չկա Կոնսերվատորիան փակելու ծրագիր, թող կնիքված թուղթ ցույց տան։ Անընդհատ հանձնել, հանձնել, հիմա էլ Կոնսերվատորիան, ի՞նչ ենք ուզում աշխարհին ասել... Ուզում եմ հավատալ, որ Կոնսերվատորիայի ռեկտորը կիսում է մեր մտահոգությունը»,- ասել է երգչուհին։

Թարմացված․ Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուզում եմ մի քանի բառով անդրադառնալ այսօրվա Կոնսերվատորիայի ժողովին: Ցավոք, կես ժամ ուշացա, բայց ելույթները շատ էին: Կրքոտ և ջղայն ելույթներ կային և` պատմական և ստեղծագործական ելևեջներով: Մի քանի ելույթ քաղաքական բնույթ ունեին, սակայն ռեկտորը փորձեց կանխել` ասելով, որ այս հավաքը քաղաքական չի: Բարեբախտաբար, նրան հիշեցրեցին, որ հենց ինքն այս շենքում քաղաքական պահանջով նստացույց է արել: Խոսվեց բարձր վճարների, ցածր աշխատավարձերի և կոնսերվատորիան Կենտրոնից հանելու դեպքում անհարմարությունների մասին: ԿԳՄՍՆ-ից եկած սուբյեկտը ոչ մի ուղիղ հարցի չէր պատասխանում, պարբերաբար օգտագործում էր «կլաստեր» անհայտ բառը և ի զարմանս ինձ խոսում էր «ձեզի» «ինձի» «քեզի» բառապաշարով: Քանի որ Գեղարվեստի ակադեմիայի գլխին նույնպես այս վտանգը կախված է, ես ինձ թույլ տվեցի ելույթ ունենալ և ասել, որ`

սիրելի ուսանողներ, ձեզ սխալ են ասում, սա քաղաքական հարց է, նախարարության մանր-մունր չինովնիկներին ուղարկում են ձեր գոլորշին բաց թողնելու համար և որ սա համակարգված հիբրիդային պատերազմի մաս է մեր մտավոր և հոգևոր պոտենցիալը ոչնչացնելու համար և ի վերջո երկիրը քանդելու: Կարծես շատերը հասկանում են դա: Եվ վերջում, որ` սրանք` իշխանություններն, այնքան ապիկար են, որ ոչ մի բան ի վիճակի չեն կառուցել: Այ քանդելը լավ է ստացվում: Տեսնենք դեպքերը ոնց կզարգանան, երանի շատերի կասկածը, որ մեզ զբաղեցնում են «անկլավ» կոչված դավաճանությունը իրագործելու համար, ճիշտ չլինի»:

Թարմացված․Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ռեկտորատի կողմից հրավիրվել էր համակոնսերվատորիական ժողով, որին մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ։ Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ։ Ժողովի մասնակիցներին համախմբել էր Կոնսերվատորիան փակելու, տեղափոխելու մասին շրջանառվող լուրը։ Ներկաներին հուզող գլխավոր հարցը մեկն էր՝ Կոնսերվատորիան մնո՞ւմ է այդ շենքում, թե՞ ոչ։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին