Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ երգչուհի Անգելինա Գասպարյանը, ակտիվ է իր ինստագրամյան էջում։Այսօր վերջինս հարցուպատասխան է անցկացրել իր էջում, որտեղ հետևորդներից շատերը հարցեր են ուղղել:
ՍթարՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ «Հարցերից մեկում հետևորդները ճշտել են`արդյո՞ք հնարավոր է Անգելինան շուտ ամուսնանա`սիրահարվելու դեպքում: Վերջինս նշել է, որ ոչինչ չի բացառվում, սակայն 20 տարեկանը չափազանց շուտ է: Հավելենք, որ ավելի վաղ Անգելինային հետևորդներից մեկը հարց էր ուղղել․
«Կա՞ն մարդիկ, ում երբեք չեք ների։ Կամ ումից շատ նեղացած եք»։
Անգելինան հարցին հետևյալ կերպ էր պատասխանել․
«Ես չարություն չեմ պահում երբեք, ովքեր էլ որ վատություն են արել կամ նեղացրել են, միշտ ստանում են ավելի վատ պատասխան՝ կյանքի կողմից, ես բան չեմ անում»»։