«Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ խորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, լսելով կուսակցության ներկայացուցիչների` վարչապետի եւ երկրի զարգացման մասին տեսլականներն ու 7 կետերը, ուղիղ «գծով» ասել է` դեռ որոշում չունեմ վարչապետի անձի վերաբերյալ: «Իր հերթին ԲՀԿ լիդեր Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենք դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Սերժ Սարգսյանն ասել է` սկզբունքորեն եւ ընդհանրապե՞ս ես դեմ: Ծառուկյանն ասել է, չէ` ոչ սկզբունքորեն: Ստեփան Մարգարյանը Ջավախքի հարցն է բարձրացրել, Վարդան Օսկանյանը՝ կարմիր գծերի ու արագաչափերի: Սերժ Սարգսյանն ուշադիր լսել է: Գագիկ Ծառուկյանի թիմում, մինչեւ ԲՀԿ պատվիրակության՝ նախագահական գնալը, համոզված են եղել, որ նախագահը հնչեցնելու է Հովիկի անունը, եւ կուսակցության մոտ 2 տասնյակ մարդու զգուշացրել են, որ հնարավոր է` ուշ երեկոյան հավաքվենք, աշխատեք քաղաքում լինել, սակայն այդպես էլ չեն հավաքվել: Երեկ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները խորը տագնապի մեջ էին. չի բացառվում, որ ամսի 14-ին նրա անունն այդպես էլ չհնչի՝ տեղեկացրին մեր աղբյուրները»,-գրում է թերթը: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Չի բացառվում, որ ապրիլի 14-ին Հովիկ Աբրահամյանի անունն այդպես էլ չհնչի. «Հրապարակ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet