Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն անդրադարձել է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցում ստեղծված իրավիճակի հետ կապված Նիկոլ Փաշինյանի գրառմանն ու, մասնավորապես գրել է.
Մեծարգո պրն. Փաշինյան, լինելով այդ դպրոցի ծնող և, անկախ ինձանից, հետևելով իրադարձություններին (քանզի նյարդերս արդեն տեղի են տալիս. կես տարի է խաթարվել է դպրոցի բնականոն կյանքը, երեխաները տեսախցիկներին արդեն այնքան են սովորել, ինչքան՝ ես), ինձ իրավունք կվերապահեմ Ձեզ մի խորհուրդ տալ. այսուհետև չհամարձակվեք բողոքել մեր կառավարությունից, քանի որ իմ կյանքում երկու դեպք եմ հանդիպել, երբ գիտեն, որ հասարակության կողմից մերժված են ու համառում են մինչև վերջ. 1- մեր կառավարությունն ու 2- այս երեխան. ափսոսում եմ, որ այս պոտենցիալով ու խելացի երեխան այսքան սթրեսսի է ենթարկվում, իմ կարծիքով՝ սեփական ծնողների անհիմն սկզբունքայնության պատճառով ....ու Դուք, լինելով սրտացավ մարդ, կոնֆլիկտը հարթելու փոխարեն՝ կրակին շարունակում եք վառելիք ավելացնել- չեմ կասկածում՝ հետագայում Ձեր իսկ շահերի համար օգտագործելու նպատակով.... բայց, եթե իսկապես այդքան մտահոգված եք, հիշեք, որ կրկին սթրեսսի եք ենթարկում և՛ այս երեխային և մնացածին ...
Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր էլ` Ալեն Սիմոնյանը, անդրադարձել է հաղորդավարուհու գրառմանը`
Մեծարգո իմ ընկեր Լուսինե, թույլ տուր ես էլ իմ հերթին ինձ իրավունք վերապահեմ քեզ մի քանի խորհուրդ տալ ու մի քանի հարցադրում անել: Լուսինե ջան, անկեղծ զարմացա, երբ կարդացի, թե ինչեր ես գրել: Լուսինե, խոսում ես դպրոցի բնականոն գործունեության խաթարման մասին: Այդ կյանքը զարմանալիորեն քեզ համար չի խաթարվել, երբ դպրոցի տնօրենը անօրինական որոշում է կայացրել, այն չի խաթարվել, երբ պատկան մարմիններն իմանալով խնդրի մասին մինչ օրս չեն արձագանքել, և խաթարվել է նրանից, որ առկա խնդիրը բարձրաձայնվու՞մ է: Լուսինե ջան, այն փաստը, որ դու տեսախցիկների սովոր մարդ ես քեզ իրավունք չի տալիս քննադատել մեկ այլ ծնողի սկզբունքայնությունը և անհիմն անվանել: Բայց այդ հայտնիությունը իդեպ, ինչպես նաև նույն դպրոցի ծնող լինելը քեզ հնարավորություն է տալիս մինչ այս խնդրի բարձրաձայնումից հոգնելը ու նյարդայնանալը փորձել ինքնուրույն հարթել կոնֆլիկտը: Որը դու, չգիտես թե ինչու, չես արել կամ չես կարողացել անել: Ու հիմա արի ու տես բարձրաձայնում ես այն, ինչ պետք չէր բարձրաձայնել` իրականում սթրեսի ենթարկելով այս երեխային, մեղադրելով նրա ծնողներին վատ ծնող լինելու մեջ: Կարող էի շարունակել վերլուծել քո գրած այս «տեքստը» բայց հարգելով քեզ այսքանով կսահմանափակվեմ քո գրած ոճի մեջ` մի նախադասութամբ: Լուսինե ջան, չհամարձակվես սրանից հետո հուզմունքի վրա հիմնված անլուրջ ստատուսներ գրել և դրանով անհիմն տարբեր մարդկանց վիրավորել, նույնիսկ հետագայում քո իսկ շահերի համար օգտագործելու նպատակով: