▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չհաջողված PR, թե՞ սրտակից քայլ

ԱԺ երիտասարդ պատգամավորներից կազմված հայկական պատվիրակության` Քեսապ մեկնելու հետ կապված ֆեյսբուքյան քննարկումները շարունակվում են. շատերը այս քայլը համարում են չհաջողված PR` մասնավորապես զավեշտալի համարելով քեսապցիների  ու Սիրիայի նախագահի լուսանկարներով սոցիալական ցանցերը ողողելն ու Քեսապի շուրջ  դատողություններով մամուլի տարբեր միջոցներով հրապարակումներով հանդես գալը , երբ Քեսապը շարունակում է հայաթափ մնալ, իսկ քեսապցու խնդիրն ու ճակատագիրը` չլուծված ու անորոշ:   

Ստորև` առանց մեկնաբանության` երկու գրառում:

 

Զինավոր Մեղրյանը գրում է. «Դժվար է հասկանալ երբ, Սիրիայում հարենակիցներին զենքով պաշտպանելու կոչերը կարող են քննադատվել կամ հեգնվել և ամենակարևորը այդ հեգնանքը ավելի մեծ տեղ ունենա լրահոսում, քան օգնության կոչերը:
Ինչպես նաև դժվար է հասկանալ, երբ մի խումբ պատգամավորների այցը պատերազմական գոտի, կարող է այդպես քննադատաբար ներկայացվի, եթե նույնիսկ դա իր մեջ ենթադրում է pr-ի որոշ կոմպոնենտներ. դրանից մեր ժողովուրդն ու երկիրը հաստատ չի տուժում: Ես ինքս եղել եմ սիրիահայերի վիճակին մոտ վիճակում և ասեմ, որ յուչաքանչյուր այց արտաքին աշխարհից իսկապես գոտեպնդող է, անկախ այն հանգամանքից, թե եկողը ինչ քաղաքական հայացք կամ կուսակցական պատկանելիություն ունի: Կարևորը հայ է, եկել և կանգնած է կողքիդ»:

 

Արմեն Զատիկյանն էլ բոլորովին հակադիր կարծիք է ներկայացնում` նշելով. «Ռուսական ֆորպոստի այս երիտնոքարները Հայաստանն ավիրելուց հետո, քարը-քարին չթողնելուց հետո, դուրս են եկել «մեծ ջրեր» ու սկսել են քիթները խոթել աշխարհասփյուռ հայկական համայնքներ, կրկին գործիք դառնալով իրենց հյուսիսային տերերի ձեռքին: Արդեն որևէ մեկը թող հույս չունենա, թե այս մարդիկ կյանքում օգտագործվելուց բացի ի զորու են որևէ այլ բան անել, ուստի որևէ տեղ սրանց կերպարանքը տեսնելիս, անմիջապես հասկացեք, որ եկել են հերթական խառնակչությունն անելու, հերթական անգամ հայությանը ցավ պատճառելու...»:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին