▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձգտում են իջեցնել Կարեն Կարապետյանին

ՀՀԿ 16-րդ համագումարը փաստացիորեն սկիզբ դրեց նախընտրական պայքարի կարելի է ասել՝ վերջին փուլին: Բոլորը փորձում էին հասկանալ, թե ինչպե՞ս պետք է դիրքավորվեն ու ինչպիսի՞  մարտավարություն ընտրեն,-համոզված է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, ում բնորոշմամբ՝ թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ հետխորհրդային երկրների դասական իշխանության կուսակցության համագումարից կարելի է առանձնացնել մի քանի կարևոր կետ.

«Եթե ՀՀԿ-ն հաղթի, ապա Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ, ավելին՝ նրան շնորհվեց հատուկ կարգավիճակ և ստեղծվեց առաջին տեղակալի պաշտոնը և առաջիկայում կհաստատվի դա: Սերժ Սարգսյանն օգտագործում է Կարեն Կարապետյանի ռեկորդային ռեյտինգը, քանի որ անգամ հարցումներով հասարակության մեջ լավատեսական վերաբերմունք կա դեպի նա»,-նշեց քաղտեխնոլոգը:

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի վերնախավը փորձում է «մաքուր» ձայները շատացնել ու դա կանի նոր մարդկանց միջոցով.

«Կարեն Կարապետյան, Վիգեն Սարգսյան և, միգուցե կառավարության նոր անդամներ:  Չնայած, Սերժ Սարգսյանը հասկանում է , որ «մաքուր» քվեների պաշարն այդքան էլ մեծ չէ, ուստի նա ռիսկի չի դիմում և կօգտագործի օլիգարխների ռեսուրսները, ոչ իշխանական դաշտում գործող որոշ ուժերի հետ էլ ինչ-որ բան կպայմանավորվի»:

Քաղտեխոնոլգը չի բացառում, որ ֆինանսատնտեսական շատ խմբեր փորձում են Կարեն Կարապետյանին իջեցնել, բայց կա ձգտում՝ պահպանել իշխանությունը, ինչի համար տակտիկական ցանկացած քայլի կարող են գնալ:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին