▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չգիտեմ, թե մարդու չարությունն ուր կարող է հասնել. Անժելա Սարգսյանը՝ «Քաղցած չէին սպասում»-ի շուրջ առաջացած աղմուկի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ  այս կիրակի «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարը հյուրընկալվել էր դերասանուհի Անժելա Սարգսյանին: Հաղորդման ընթացքում Անժելան, պատասխանելով Սուրեն Շահվերդյանի` տղամարդկանց վերաբերող հարցերին, բացահայտել էր, թե ինչպիսի հատկանիշներով պետք է օժտված լինի տղամարդն իր կողքին լինելու համար: Թվում էր, թե ռեժիսորի և դերասանուհու զրույցը որևէ բուռն քննարկում չպետք է առաջացներ, սակայն համացանցային որոշ օգտատերեր շտապեցին Անժելային քննադատել` համարելով, որ Անժելայի` տղամարդկանց վերաբերող բնորոշումները վիրավորական էին և ոչ տեղին:

Life.Panorama.am-ը այս առիթով  զրուցել է դերասանուհի Անժելա  Սարգսյանի հետ. «Չգիտեմ, թե մարդու չարությունն ուր կարող է հասնել: Սա շատ բարի և հումորային հաղորդում է եղել, կարծում եմ, ավելորդ ոչինչ չի եղել: Հավանաբար կան մարդիկ, ովքեր դեռ չեն կարողանում տանել այն փաստը, որ ես կազդուրվել եմ, ոտքի եմ կանգնել, ուրախ եմ և դեռ կարող եմ հումոր անել: Ուրախ ու երաջանիկ մարդն այսօր չի ընդունվում շատերի կողմից։ Չար ենք, պատճառը դա է»,-նշել է Անժելա Սարգսյանը:

Ի դեպ, առավել սուր ընդունվեց այն փաստը, որ դերասուհին տղամարդկանց մասին արտահայտվելիս՝  «կենդանի»  բնորոշումն էր օգտագործել: Մեր զրուցակցին զարմացրել էր այն հանգամանքը, որ չեն նկատել հաղորդման ամբողջ ընթացքում իր՝ տղամարդկանց արդարացնելն ու կենտրոնացել են մեկ անմեղ նախադասության վրա. «Որքան հիշում եմ դեռ դպրոցական տարիներից, մարդը համարվում է կենդանիների դասի ամենազարգացած տեսակը: Կենդանի ասվածը գազանը չէ, նույնիսկ գրականության մեջ մարդուն բնորոշելիս ասում ենք «կենդանի էակ»: Պարզապես նախադասությունը վերցված ու առանձնացված է կոնտեքստից, որը չարության արդյունք է: Ինչպե՞ս կարելի է անմեղ, հետաքրքրիր վերլուծական խոսքն այսպես աղճատել և թողնել այն, ինչն իրենց է ձեռնտու՝ ընդամենը մի քանի ավել լայքի համար: Հաղորդումը՝ պարզ, ասածս խոսքն էլ՝ հասկանալի կդառնա այն դեպքում, երբ դիտեն հեռուստահաղորդումը և ասածս նախադասությունը լսեն ամբողջական կոնտեքստի մեջ»:  

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Անժելա, մնա քո բարձունքում, ժամանակը բոլորին իր տեղը կդնի. Սուրեն Շահվերդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին