Կանանց միամսյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը.
«Մեծարգո մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ ձեր միամսյակը, մաղթում եմ բարձր տրամադրություն ինչպես առաջիկա տոնական ամսվա, այնպես էլ ողջ տարվա ընթացքում:
Մշտապես զգացեք մայրության, գեղեցկության բերկրանքը, եղեք սիրված, առողջ, երջանիկ: Դուք բոլորդ գեղեցիկ եք, և հենց ձեզանով է գեղեցկանում կյանքը, աշխարհը, գոյությունը: Հաճախ ժպտացեք, այդպես ավելի եք գեղեցկանում: Մենք` տղամարդիկ, ուժեղ ենք ձեզանով:
Հայ մայրե'ր, դուք տան հիմնասյուներն եք, ձեր ձեռքերում է մեր ժողովրդի լուսավոր ապագան, սերունդների հայեցի դաստիարակության ազգանվեր գործը: Իմ անսահման սերը բոլորիդ:
Հարգանքներով` Արթուր Աբրահամ»: