▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեզ մտահոգող հարցերի մասնագիտական պատասխանները հինգշաբթի ստացեք քաղաքապետարանում

Հարգելի համաքաղաքացիներ,

 

Եթե ունեք բնակելի տուն, որը կառուցվել է մինչև 2001թ-ը և մինչ օրս սեփականաշնորհված չէ, կամ ինքնակամ կառուցված շինություն, որը մինչ օրս օրինականացված չէ, ապա վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 14։00-16։00 կարող եք մոտենալ Երևանի քաղաքապետարան և մասնակցել Երևանի քաղաքապետի խորհրդական պարոն Հ.Մուրադյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ պարոն Ա. Քասարյանի կողմից անցկացվող բնակիչների ընդունելությանը։
Ընդունելության ընթացքում կարող եք ստանալ խորհրդատվություն բնակելի տների անհատույց սեփականաշնորհման և ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման կարգի վերաբերյալ։

Նույն օր՝ ապրիլի 3-ին, ժամը 16։00-18։00, սահմանաված կարգի և ժամանակացույցի համաձայն, բնակիչներին կընդունի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հողի վերահսկողության վարչության պետ պարոն Հ. Ասատրյանը։ 

 

Ոլորտին առնչվող հարցերի դեպքում կարող եք մասնակցել ընդունելությանը և ստանալ ձեզ մտահոգող հարցերի մասնագիտական պատասխանները։

 

 

 

 

Երևանի քաղաքապետարան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին