a1plus.am-ի տեսանյութում՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությանին հարց ուղղելով՝ հետաքրքրվեց. «Կարո՞ղ եք բացատրել քաղաքացիներին՝ այդ ինչպե՞ս է լինում, որ ՀՀ-ում իշխանափոխություն տեղի չի ունենում՝ անընդհատ նույն քաղաքական ուժն ու նույն անձինք մնում են իշխանության մեջ, չնայած նրան, որ նրանց կյանքն ավելի վատթարանում է, արտագաղթն ավելի է շատացել, աղքատությունն ահավոր չափերի է հասել, աշխատանք չունեն: Այս ամենին գումարվել է չորսօրյա պատերազմը»: «Հասարակությունը միգուցե հասկանում է այդ ամենը, սակայն մեկ-մեկ լսում է ձեր ելույթները ու հիասթափվում՝ հասկանալով, որ ավելի լավ է իշխանությանը ձայն տալ»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը: «Դուք սխալվում եք, ձեզ ձայն չեն տալիս, քանի որ ինչպես Սերժ Սարգսյանն ասաց՝ որքան ցանկանաք, այնքան կխփեք: Դուք զբաղված եք միայն խփելով, ձեզ միայն խփելով կարելի է հանել այստեղից ու ուղարկել»,- արձագանքեց Զարուհի Փոստանջյանը: Դավիթ Հարությունյանն ի պատասխան ասաց. «Ես կարող եմ միայն տղամարդկանց պատասխանել նույն կերպ, թեեւ ոչ բոլոր դեպքերում: Ներող եղեք ես չարձագանքեմ ձեր հարցադրում-ելույթին: Իսկ ներողություն ձեզնից չեմ խնդրում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում