▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեզ եմ ներկայացնում բերման ենթարկված Դիաննա Մարտիրոսյանի ցուցմունքը ՔԿ-ում»

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հիշո՞ւմ եք իշխանական այս կնոջը։ Նա ժամանակին զրպարտել էր Տաթև Վիրաբյանին, թե իբր վերջինս հայտնել է, որ գումարի դիմաց է հավաքներին մասնակցել։ Իսկ ամենածանրն այն է, որ այս կինն այդպիսի զրպարտությունն արել էր Տաթևի բանտարկության ընթացքում։
Ես տեղեկացրել էի, որ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, որով էլ սպասում էի, որ կբացահայտվի և կապացուցվի այս կնոջ կողմից կեղծ տեղեկության տարածման փաստը։
Ձեզ եմ ներկայացնում բերման ենթարկված Դիաննա Մարտիրոսյանի ցուցմունքը քննչական կոմիտեում։
Ցուցմունքով նա հայտնում է, որ իրեն որևէ մեկն այդպիսի բան չի ասել, որ ինքը որևէ այդպիսի տեղեկություն իրականում չի ունեցել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին