▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեզ դուր եկա՞վ տեսահոլովակը». լրագրողը՝ ԿԳՄՍ նախարարին

Ինչպես հայտնել էինք, «Եվրոտեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնելու է «Լադանիվա» խումբը: «Եվրոտեսիլ»-ի յութուբյան ալիքում հրապարակվել է երգն ու տեսահոլովակը:

Կառավարության նիստից հետո, դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, լրագրողը հարցրեց. «Երեկ ամբողջ օրը քննարկվում էր այդ երգը, ասում էին՝ հայկական մշակույթը ծաղրվում է, տարբեր երկրների մշակույթ է միախառնված. ձեզ դուր եկա՞վ երգն ու տեսահոլովակը»: Նախարարն ասաց՝ տեսահոլովակը չի դիտել. «Նորմալ եմ համարում, որ ցանկացած արտադրանքի մասով կարող են տարբեր արձագանքներ լինել: Ինքս չեմ դիտել, որևէ կարծիք չեմ կարող հայտնել»:

Թարմացված․ «Նախորդ տարվա հուլիսին հայտարարություն հրապարակեցինք՝ ներկայացնելով, որ առաջիկայում կրթության զարգացման պետական ծրագրով նախատեսված բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպություններին միավորման համատեքստում քննարկումներ ենք սկսում, առաջարկել էինք բուհերին ու ինստիտուտներին՝ իրենց առաջարկները ներկայացնել: Արդեն աշխատանքային խմբեր ենք ձևավորել, որոնք մանրամասն քննարկելու են բոլոր տեսակետները: Կոնսերվատորիայի ներկայացուցիչները ևս ընդգրկված են: Սա բարդ, բազմաշերտ գործընթաց է, շատ բան պետք է հաշվի առնվի, եղած կարծիքները սիրով կլսենք: Միակ ճիշտ ճանապարհը՝ քննարկումների միջոցով հասկանալն է՝ ո՞րն է լավագույն տարբերակը»,- Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հարցին՝ հնարավո՞ր է բուհերի միավորման ծրագիրը վերանայվի ու Կոնսերվատորիայի հարցը առանձնացվի, նշել է. «Բուհերի միավորման ու գիտահետազոտական կազմակերպությունների հետ միասին մի հովանոցի տակ գործելու ծրագիրն օրենք է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին