▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանություն գործած Թուրքիան 21-րդ դարում կրկին փորձեց վերացնել մեզ. չհավատանք ստահոդ հորդորներին. Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշում եմ և պահանջում...

/filemanager/uploads/2020/01/week-2/sona_rubenyan.jpg.jpg

Ցեղասպանություն գործած թուրքիան 21րդ դարում կրկին փորձեց վերացնել մեզ, ռմբակոծեց խաղաղ բնակչությանը, գերի վերցրեց ու անմարդկային տանջանքների ենթարկեց իմ ժողովրդին,քանդեց ու պղծեց մեր եկեղեցիները,խաչքարերն ու գերեզմանները...

Ոչինչ չի փոխվել,ձեռագիրը նույնն է...

Մնում է մենք հասկանանք դա ու ճակատագրի բերումով,ունենալով նման հարևաններ,երբեք չկորցնենք մեր զգոնությունը,չհավատանք ստահոդ հորդորներին ու փրկությունը, խաղաղ ապրելու երաշխիքները գտնենք մեր մեջ՝ ուժեղանանք,զարգանանք ու առաջնորդվենք բացառապես ազգային գաղափարախոսությամբ... »:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին