▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանության մասին հարցին այս անգամ պատասխանել են Բրիտանիայի «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»-ի մասնակիցները

Բրիտանական հայտնի հեռուստածրագրի՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ժամանակ մասնակիցների համար նախատեսված հարցերից մեկը եղել է  Հայոց ցեղասպանության մասին:

Հարցը ձևակերպված է եղել հետևյալ կերպ՝ «Ինչի՞ հիման վրա է նկարահանվել Քրիսթինա Բեյլի «Խոստում» ֆիլմը, որի պրեմիերային մասնակցել են Քիմ, Քլոե Քարդաշյանները և Շերը:

Պատասխանի մյուս սխալ տարբերակները եղել են Չերնոբիլի դժբախտ պատահարը, Բհոպալի աղետը, Իռլանդիայի սովը:

Սակայն, մասնակիցները հարցին հստակ պատասխան են հնչեցրել՝ ասելով, որ այն նկարագրում է հայերի ցեղասպանությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին