▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղակրոնն այլևս մանկամտություն է

Շատերը կարծում եմ որ ցեղակրոնը հնարել կամ հիմնադրել են Նժդեհն ու մնացյալ մեր մտածողները 100 տարի առաջ:
Իրականում հուդաիզմից թխած գաղափար էր: Եբրայեցիք ցեղակրոն ապրել են հազարամյակ և ավել, ու մինչ օրս ցեղակրոն են: Դա անգամ նրանց պետական կրոնն է ու սահմանադրության հիմքը:'
Ասելով թխած, բոլորովին չեմ նսեմացնում հայերիս ցեղակրոնը: Հարյուր տարի առաջ օսմանյան կայսրության փլուզումից հետո այն առողջարար գաղափար էր այն ցեղախմբերի համար, որոնք խնդիր ունեին համախմբվելու, որպեսզի միասին պայքարեն ազգ դառնալու համար:
Բայց դա 100 և ավել տարի առաջ էր:
Այն ցեղերը, որոնք հարյուր տարվա մեջ չկարողացան ազգանալ, հավանաբար էլ հնարավորություն չունենան դա անելու: Ազգայնականությունը պրոգրեսիվ գաղափար էր հարյուր տարի առաջ, բայց ոչ այսօր:

Հայերս այն ցեղերից ենք, որոնք հաջողեցին ազգանալ անցյալ դարի սկզբում, կայսրության տապալումից հետո: Դա չհաջողվեց քրդերին, ասորիներին, պոնտոսի հույներին, հրեաներին: Վերջիններիս դա հաջողվեց անել երկրորդ աշխարհամարտից հետո, գուցե հրաշքով: Այսօր նման բան կրկնելը կլիներ անհնար:

Արդեն կայացած, ժամանակակից ազգի մեջ կիրառվող ցեղակրոնն այլևս գաղափար ու գաղափարախոսություն չէ, այլ ատավիստիկ մանկամտություն:

 

Վահե Ավետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին