▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեռքերդ հեռու հղիների գրպաններից

Լսեք, դուք՝ փորիկով ձյաձյաներ, որ նստել եք ձեր տաքուկ կաբինետներում ու որոշում եք մեր ապագա ճակատագիրը: Ձեր անտակ փոր-հորերի մեջ ձեր կերած քյաբաբներն են, իսկ մեր արգանդում՝ ապագա կյանքը, մեր երկրի ապագան: Մինչ դուք զվարճանում եք օբյեկտներում, մենք երկրի զինվորներին ենք կրում մեր սրտի տակ: Ձեր քյաբաբների փողը մեզնից մի հանեք:Մնում է միայն մեր երեխաների կրծքի կաթը կթեք, շշալցնեք ու վաճառեք: Մի˚թե ձեզ մայր չի լույս աշխարհ բերել: Ձեռքերդ հեռու հղիների գրպաններից:

Վաղը ժամը 13:00-ին մենք կգանք Առողջապահության նախարարության շենքի առջև պաշտպանելու մեր ծնված ու դեռևս չծնված երեխաների շահերը:

Գոհար Հայրապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին