Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման
Լավ չի, երբ ծերացած հսկաներին քննադատում են իրենց տարիքին համապատասխան «անկշռադատված» քայլերի և հայտարարությունների պատճառով: Նրանցից ամեն մեկը մեր կյանքի մի մասնիկն է եղել, նրանք մեծ ավանդ են թողել, աշխատել են, նվիրել են, կրթել են...
Ծերուկներին ներել է պետք, անպայման: Նրանք երբեմն անտարբեր են, վիրավորված են, զգույշ են, հիասթափված են, ՀՈԳՆԱԾ են: Նրանք ստեղծագործել են սովետական անազատության մեջ, օտարության մեջ: Ինչպե՞ս կարելի է ՄՈՌԱՆԱԼ Սոս Սարգսյան, Արմեն Ջիգարխանյան, Շառլ Ազնավուր մեծություններին: Ծերուկների խոսքերից կամ կեցվածքից մի նեղացեք: Մենք էլ ենք ծերանալու: Ի՞նչ իմանանք` ինչ անհեթեթություններ դուրս կտանք: