▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել են ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգյանը եւ Կապանի բաժնի պետի տեղակալ Գինոսյանը

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքի մարզում:

Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել և Երևան են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վաղարշակ Գինոսյանին:

Թե ինչի համար են նրանք ձերբակալվել ու տեղափոխվել Երևան, այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում, սակայն պարզ է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հենց այնպես չէին մեկնել Սյունիքի մարզ, և հերթական անգամ նրանք վստահ են եղել, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի են, ժողովրդի լեզվով ասած՝ «ցեմենտ-բետոն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին