Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի 2 բարձրաստիճան պաշտոնյաներ՝ աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:
Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նշենք, որ Մեջլումյանը մարտի 17-ին պաշտոնից ազատման դիմում էր գրել։