▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել է «Հերացու անատոմիկ»-ի տնօրենը

Թարմացված․ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆոսոր Մհեր Բիշարյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, նրան մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում հայտնել է կոմիտեի մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Կոնտրոնը գործում է Առողջապահության նախարարության ենթակայության է ներքո։ Նախարարությունում, սակայն, նույնպես տեղեկություններ չունեն, թե կոնկրետ ինչում են մեղադրում պրոֆեսոր Բիշարյանին։

***

Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն, ժողովրդին հայտնի «Հերացու անատոմիկ»։

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ քննիչները մի քանի ժամ նշված շենքում գործողություններ են կատարել, որից հետո իրենց հետ հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆոսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին։

Ըստ տեղեկությունների՝ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նա ձերբակալվել է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին