▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու

Թարմացված․ Հրապարակվել են Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցներից մեկի ձերբակալման կադրերը։ Նշվում է, որ տղամարդը ծնունդով Տաջիկստանից է։ Նա ասել է, որ իրեն 500 հազար ռուբլի են խոստացել՝ հարձակման համար։

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցություն ունենալու համար կասկածվող չորս անձ ձերբակալվել է Բրյանսկի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու, գրում է РИА Новости-ն։

Ավելի վաղ, ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ չորս ահաբեկիչների, որոնք մասնակցել են Crocus City Hall-ի վրա ահաբեկչությանը։ Այս մասին հայտնել են Կրեմլից։

Թարմացված․ Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 115-ի, այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն՝ հավելելով, որ դիեր են հայտնաբերվել փլատակների մաքրման ժամանակ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին