▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալված փաստաբանի հայտարարությունը

forrights.am. Ես՝ իրավապաշտպան և փաստաբան Արշավիր Սերժիկի Խալափյանս, հայտարարում եմ, որ 02.08.2014թ.ին որպես կասկածյալ ցուցմունեքներ տալու համար հրավիրվեցի Սյունիքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ՝ Հովհաննես Սարգսյանի աշխատասենյակ, որտեղ ձերբակալվեցի: 

ՁՊՎ-ում հայտարարեցի, որ ցուցմունք տալու և չտալու հարցին կանրադառնամ փաստաբանիս հետ խորհրդակցելուց հետո: Հարգելի իրավապաշտպաններ, փաստաբաններ, լրագրողներ, սիրելի հայրենակիցներ ինձ  ձերբակալեցին, որովհետև քանի դեռ ես ազատության մեջ էի, ես լուրջ խնդիրներ էի ստեղծում իմ դեմ սկսված հաշվեհարդարի առաջին պատվիրատուների` Սյունիքի գյուղական համայնքի ղեկավար՝ Սամվել Սարգսյանի և քաղաքացի Աշոտ Կույումզյանի (Վիվա Սելի Աշոտ) համար:   
Սյունիք գյուղում գտնվել են մի խումբ մարդիկ, որոնք համարձակություն են ունեցել անտեսել գյուղապետի մեծ ֆինանսական հնարավորությունները և վերջինիս 20-ամյա իշխանության տարիներին կատարված բազմաթիվ ապօրինությունների մասին բարձրաձայնել:   
Ես ներկայացնում եմ այս ըմբոստ քաղաքացիների շահերը, մեր հաղորդումների արդյունքում 2 քրեական գործ է հարուցվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում և ՀՀ Վարչական դատարանի Կապանի նստավայրում քննվում են մոտ 10 գործեր, որոնցում հայցվորի, պատասխանողի կամ երրորդ անձանց կարգավիճակով ներգրավված են իմ վստահորդները ու Սյունիքի գյուղապետը:   
Աշոտ Կույումզյանը զավթել է Կապանի Ռաֆայել Մինասյան փողոցի թիվ 17 շենքի անմիջական հարևանությամբ գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը, ոչնչացրել է կանաչ գոտին, կառուցվելիք ավտոտնակների համար, խորը հիմքեր է փորել բազմաբնակարան շենքի անմիջական հարևանությամբ և մեծ արագությամբ սկսել ավտոտնակների ապօրինի շինարարությունը:   
Աշոտ Կույումզյանի ինքնագործունեությունը մինչ օրս պատշաճ լիարժեք և ամբողջական գնահատանի չի արժանացել պետական մարմինների կողմից:   Ի դեպ նշեմ, որ Աշոտ Կույումզյանը գավառաբնակ երիտասարդ օլիգարխը, որը միայն իրեն հայտնի եղանակներով կարճ ժամանակահատվածում մեծ հարստության տեր է դարձել: Ինձ մեկուսացնելու արդյունքում առաջին հերթին իմ երկու մանկահասակ երեխաները, իմ կենսաթոշակառու վատառողջ հայրը, կենսաթոշակային տարիքի հասած վատառողջ մայրը և երիտասարդ կինը հայտնվել են բարոյահոգեբանական և սոցիալական ծանր վիճակում և հանդիասնում եմ մեր ընտանիքի միակ կերակրողը:   
Ինձ մեկուսացնելու արդյունքում Աշոտ Կույումզյանը և Սյունքի գյուղապետը կարող են հանգիստ շունչ քաշել վերոնշված քրեական գործերը հօգուտ գյուղապետի կավարտվեն, մինչև դատարան հասնելը իմ վստահորդները կհուսահատվեն վերոնշված քաղաքացիական և վարչական գործերը փրկելու համար կդիմեն այլ փաստաբանների, չի բացառվում նաև, որ Սյունքի գյուղի բնակիչներ չհանդիսացող իմ մյուս վստահորդները ֆինանսական պահանջներ ներկայացնեն իմ դեմ:   
Հարգելի իրավապաշտպաններ, փաստաբաններ, լրագրողներ և պարզապես բարի մարդիկ դիմում եմ ձեզ և խնդրում, որպեսզի դուք ձեր համակողմանի և առարկայական օգնությունը ցուցաբերեք ինձ իմ բոլոր վստահորդներին և բոլոր առումներով անելանելի վիճակում հայտնված իմ մանկահասակ երեխաների՝ Անիին և Խաչատուրին, իմ ծնողներին, կնոջը և իմ մյուս մերձավորներին:   
Փաստաբան, իրավապաշտպան  
Արշավիր Խալափյան 
Կապանի ՁՊՎ  04.08.2014թ.

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին