«Հողն արյունով են պահում, իմացե՛ք»,-լրագրողների հետ հանդիպումն այսպես սկսեց Գուսան Հայկազունը՝ ասելով.
«Չկա պետություն, որը պատերազմի միջով չի անցել: Ցավ եմ զգում, որ ասում են՝ պաշտպանվել, հա պաշտպանվել: Պետք է հարձակվել նաև: Թույլ եղանք՝ բոլոր կողմերից հարձակվելու են: Մեզանից պետք է վախենան: Ուզում եմ կոչ անել, որպեսզի 100 տարով արգելեն եկեղեցիների կառուցումը: Ով փող ունի՝ ամեն թաղում ու խաչմերուկում եկեղեցի է կառուցում, հերի՛ք է: Ձեր մեղքերի համա՞ր եք ուզում թողություն անել, թողեք 100 տարի հետո: Հիմա զինե՛ք այդ ժողովրդին, պահեք նրան, հզորացրե՛ք երկիրը: Եթե մեր երկիրը ձեռքներիցս գնաց, ձեր եկեղեցիներն ո՞ւմ են պետք: Անիում 1000 ու մեկ եկեղեցի կար..կործանվեց»:
Անի Կարապետյան