▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր ջերմ արձագանքից ավելի հուզվեցի, քան մրցանակ ստանալիս. Անդրե

Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ Անդրեն պարգևատրվել էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումով: Այսօր նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` արտահայտելով իր հուզմունքն ու ուրախությունը:

 «Չեք պատկերացնի, թե որքա՜ն հաճելի է ընթերցել և լսել ծանոթ և անծանոթ մարդկանց շնորհավորանքները, մաղթանքներն ու բարի խոսքերը…Իրոք, ձեր ջերմ արձագանքից ավելի հուզվեցի, քան մրցանակ ստանալիս:) Այնքա՜ն ուրախ եմ, որ այսքան բարի մարդիկ` անկեղծ սրտով կիսում են իմ ուրախությունը: Ինձ համար այդ ջերմությունն անգնահատելի թանկ է! Անչափ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ բոլորիցդ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին