▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 10.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Ձեր ջանքերով է նաև, որ պիտի զորանա հույսը ապագայի հանդեպ. Նորայր Սանթրոսյան

Ջրվեժի համայնքապետ Նորայր Սանթրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել․

Ապրիլի 7-ի տոնական առիթով շնորհավորում եմ մեր վեհանձն կանանց և մայրերին:

Գարնանային զարթոնքի այս նշանակալի տոնի խորհուրդը հատկապես ձեզ բնորոշ անսպառ բարությունն ու ծով համբերությունն է, մայրությունն ու գեղեցկությունը, անվերապահ նվիրումը, որը ևս մեկ առիթ է վերարժևորելու մեր ժողովրդի կյանքում կանանց անուրանալի դերակատարությունը:

Դարեր շարունակ հայ կինն է ոգեշնչել ու խանդավառել մեր քաջորդիներին՝ չնահանջող արիությամբ մարտնչելու մեր հայրենիքի, նվիրական մեր ընտանիքների, ազգային ու հոգևոր սրբությունների պահպանման համար: Ձեր ջանքերով է նաև, որ պիտի հաղթահարվեն առկա մարտահրավերները և զորանա հույսը ապագայի հանդեպ, հասակ առնի ազգասեր ու հայրենասեր ոգով սերունդ՝ անխախտ պահելու մեր ժողովրդի վերելքի ուղին։

Որդիաբար շնորհավորում եմ և խոնարհումս հայտնում այն մայրերին ու կանանց, ովքեր հայրենիքին նվերեցին ամենաթանկը:

Սիրելինե՛ր, երախտագիտության, սիրո ու ակնածանքի խոսքեր եմ ուղղում ձեզ և իմ մաղթանքն է, որ հարատև ու ամուր մնաք սիրո և նվիրումի ձեր կատարյալ առաքինության մեջ, բյուր օրհնությունների ու շնորհների ներքո լինեք քաջառողջ և, հավատի լույսը միշտ զորավոր պահելով ձեր հոգիներում, իրականացման առաջնորդեք ձեր սրտի ազնիվ իղձերն ու ցանկությունները` հարանորոգ հաջողություններ պարգևելով ընտանեկան, ազգային ու պետական կյանքում ներդրվող ձեր նվիրական ջանքերին:  

Դուք եք մեր ընտանիքների հիմնասյունն ու պահապանը, և ձեր շնորհիվ է, որ ընտանիքը յուրաքանչյուրիս համար շարունակում է մնալ մոլորակի ամենաջերմ ու հաճելի անկյունը: Դուք ամբողջանվեր հավատարմությամբ շնորհազարդում եք մեր կյանքի ուղին:  

 Թող Տիրոջ օրհնությամբ սերը, լավատեսությունն ու խաղաղությունը թագավորեն կանանց առաքինազարդ հոգիներում և ճառագեն իբրև գեղեցկություն ու երջանկություն: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին