«Ես Ձեզ մեղադրում եմ, պարոն Սահակյան, քանի որ երրորդ տարին է՝ Կենտրոնական բանկի նախագահը չի գալիս: Մի՛ ասեք, որ նա գործուղման է: Երեխա չենք, հերիք է, ամեն ինչ հասկանում ենք: ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը մեր հարցերին ըստ էության չի պատասխանում»,-այսօր ԱԺ-ում ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Գալուստ Սահակյանը փորձեց արդարանալ. «Ես երբեւէ չեմ սպասում… ես ավելի կողմնակից եմ, որ գա…»:
Հրանտ Բագրատյանը շարունակեց իր ելույթը` ասելով, որ երեկ Ներսես Երիցյանը խեղաթյուրել է իրենց ներկայացրած փաստերը.
«Եթե չկա փոքր ու միջին, չկա և խոշորը: դուք ասում եք՝ ունեք խոշոր տնտեսություն.չունեք: Եվ այս պետությունը հեռանկար չունի: Ասել էի, որ լավագույն ձևը պետական արժեթուղթ վաճառելն է: Դուք դա չեք էլ ուզում մտածել, որովհետև ձեր հետույքը տաք բազկաթոռ է գտել ու չեք ցանկանում շարժվել: Այսօր դուք ի՞նչ եք անում դրամի հետ. քաշում եք շրջանառության մեջ, որ բանկերը վարկ չտա՞ն: Բանկերն ինչի՞ համար են: Բա ձեզ ինչի ենք պահում, որ մի կոպեկ չեք տալիս բյուջեին»: