a1plus.am-ը գրում է. ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Զարուհի Փոստանջյանը համակարգչով մոտեցավ խոսափողին՝ փորձելով տեսանյութ միացնել, սակայն ԱԺ նախագահն անջատեց նրա խոսափողը՝ խնդրելով բառերով խոսել: «Մի քիչ սպասեք, կանցնի»,-ասաց Գալուստ Սահակյանը:
«Ես ձեզ հորդորում եմ մի քիչ զուսպ լինել, որովհետեւ նման բաները ձեզ չեն գեղեցկացնում: Ձեր հետեւից շատ տգեղ բաներ են արտահայտում, որը ես չեմ ցանկանում լսել»,-ի պատասխան՝ նշեց Զարուհի Փոստանջյանը:
«Կարեւորը, որ ձեր դիմացից են ասում»,-արձագանքեց Սահակյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում