▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէր հասցրել իջնել մեքենայից, երբ հակառակորդը կրակել է. մանրամասներ Ներքին Կարմիրաղբյուրի միջադեպից

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 12-ին միջադեպ է գրանցվել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Ադրբեջանցիները կրկին իրենց որդեգրած սովորության համաձայն՝  կրակ են բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ, ովքեր գնացել էին խաղողի բերքը հավաքելու: Արդյունքում՝  վիրավորվել է Նավուր գյուղի  բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը:

ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Ներքին Կարմիրաղբյուրի վարչական տարածքում, որը, սակայն, ավելի մոտ է Այգեպար գյուղին:

ASEKOSE.am-ի թղթակիցը կապ հաստատեց նաև Նավուր գյուղի գյուղապետ Արամ Նիգոյանի հետ, ով տեղեկացրեց, որ Հայկը այժմ դեռ գտնվում է Բերդի հիվանդանոցում, սակայն կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը բարելավվում է: Ի դեպ՝ Հայկ Քոսակյանը 30 տարեկան է: 

Արամ Նիգոյանի խոսքով՝

«Գնացել են խաղողի բերքավաքի, սակայն Հայկը չի էլ հասցրել իջնի մեքենայից, երբ կրակել են: Արդյունքում՝ վիրավորում է ստացել կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից»:

Հասմիկ Գյոզալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին