▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չենք թողնում՝ մարդիկ ներխուժեն մեր ընտանիք. Անահիտ Սիմոնյան

armlur.am գրում է. Անահիտ Սիմոնյանի երկրպագուներն անհանգստացած են. նա արդեն տեւական ժամանակ է՝ ոչ մի նոր գործ չի մատուցել հանդիսատեսին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգչուհին նշել է, որ այժմ զբաղված է իր ատելյե-խանութի ընդլայնման աշխատանքներով, ինչը բավական ժամանակ է խլում: Նա մեզ պատմել է իր երաժշտական եւ նորաձեւության ոլորտի պլանների մասին, խոսել է նաեւ աստղային զույգի` մշտական ուշադրությունից «պաշտպանվելու» արդյունավետ միջոցից:

-Արդեն երկու տարի է՝ երկրպագուներին նոր տեսահոլովակ եք խոստանում, այնինչ արդյունքը դեռեւս չի երեւում, ի՞նչն է պատճառը:

-Քանի որ այժմ զբաղված եմ իմ ատելյե-խանութի ընդլայնման աշխատանքներով եւ պատրաստվում եմ տեղափոխվել ավելի մեծ բուտիկ, ինձ նվիրել եմ դիզայնի ոլորտի աշխատանքներին, ուստի երգարվեստը տուժում է: Ուզում եմ այս տարի երկրպագուներիս ոչինչ չխոստանալ, բայց աշատանք անել, տեսնենք՝ ինչ կստացվի արդյունքում:

Մտադիր եմ Հայկոյի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Բացի այդ՝ օրերս Հայկոն սկսել է նաեւ ռուսական շոու-բիզնեսի մի շարք աստղերի հետ համագործակցած Իրադա Հաիթի (Irada Hait) հեղինակած երգի գործիքավորման աշխատանքները: Ռուսերեն այս երգի պարագայում սպասվում են ոճային փոփոխություններ: Սա վոկալային առումով ուժեղ գործ է, ոչ կոմերցիոն բնույթի:

-Դուք չեք թաքցնում, որ երգելը Ձեզ համար հոբբի է, եւ այս մասին հայտնեցիք, երբ արդեն ծնվել էր Ձեր որդին: Մի հանգամանքը մյուսի հետ կապ ունի՞:

-Այո՛, ես դա չեմ թաքցնում, միեւնույն ժամանակ չեմ պատրաստվում թողնել երգարվեստը: Պարզապես յուրաքանչյուր բիզնես, տվյալ դեպքում՝ նորաձեւության ատելյե ունենալը, մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջում: Օրվա մեծ մասը նվիրում ես այդ գործին: Իսկ երեխաս երբեք չի խանգարել իմ կարիերային: Ծնված օրվանից նա ունեցել է դայակներ, ուստի ես այդ առումով ժամանակի պակասության խնդիր չեմ ունեցել:

-Իսկ ե՞րբ կլսենք Ձեր եւ Հայկոյի այդքան սպասված դուետը:

-Մենք չենք ուզում, այսպես ասած՝ «դուետային զույգ» լինել. ամեն մեկս ունենք մեր ոճը, մեր հանդիսատեսը: Բացի այդ՝ Հայկոն վերջին շրջանում զբաղվածություն ունի, աշխատում է նախագծերի վրա, իմ գրաֆիկը եւս ծանրաբեռնված է: -Անդրադառնանք նորաձեւության ատելյեին. արդեն գարուն-ամառ տեսականու հավաքածուն կազմե՞լ եք:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ armlur.am-ում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին