Armlur.am-ը գրում է. Չենք կարող վստահ լինել, որ Ադրբեջանը կհարգի իր վրա ստանձնած պարտավորությունները, ինչպես և չի հարգել 1994-95 թթ.զինադադարը: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքներին, այս մասին նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը: «Բայց այս անգամ կա միահամուռ հորդորը եռանախագահողների և, կարծում եմ, եթե այդ մեխանիզմները ներդրվեն, կարող ենք խոսել հասցեական խախտումների վերաբերյալ հայտարարությունների մասին», – նշեց նա:
Չենք կարող վստահ լինել,որ Ադրբեջանը կհարգի իր վրա ստանձնած պարտավորությունները.Ալեքսանդր Արզումանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet