ԴՕԿ կուսակցության հայտարարությունը՝ «Հարգելի հայրենակիցներ,
Խոր վրդովմունքով տեղեկացանք, որ Բելառուսում ադրբեջանական կողմի պահանջով ձերբակալվել է հայ բլոգեր՝ հայտնի «Բելլայի մոտ» մականունով։ Նրան սպառնում է արտահանձնում Ադրբեջանին՝ մեր թշնամի պետությանը, որտեղ նրա կյանքին և անվտանգությանը լուրջ վտանգ է սպառնում։
Անհանգստացնող է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մինչ այժմ չեն արձագանքել այս լուրջ միջադեպին։ Մեր հայրենակցի իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է անհապաղ և վճռական գործողություններ ձեռնարկել։
Մենք պահանջում ենք՝
Բելառուսի իշխանություններից՝ անհապաղ ազատ արձակել ձերբակալված հայ բլոգերին և դադարեցնել Ադրբեջանի հետ նմանատիպ համագործակցությունը, որը խախտում է մարդու իրավունքները և միջազգային նորմերը։
Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ անմիջապես ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մեր քաղաքացու պաշտպանության համար, օգտագործելով բոլոր դիվանագիտական և իրավական լծակները։
Միջազգային հանրությունից և մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններից՝ խստորեն դատապարտել այս անարդար գործողությունը և աջակցել մեր հայրենակցի ազատ արձակմանը։
Մենք չենք հանդուրժի մեր քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունք և պատրաստ ենք պայքարել նրանց իրավունքների պաշտպանության համար բոլոր հնարավոր միջոցներով։
«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցություն/ 15.02.2025թ.»։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝