▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմպիոնների լիգա. «Ռեալն» ու «Լիվերպուլը» քառորդ եզրափակիչում են

Չեմպիոնների լիգայի 2017/18 թվականների մրցաշրջանի խաղարկությունում հայտնի դարձան 1/4 եզրափակչի առաջին մասնակիցները:

«Լիվերպուլը» «Էնֆիլդում» ընդունեց «Պորտուին»: 

«Լիվերպուլ»-«Պորտու»՝ 0:0 (առաջին խաղ՝ 5։0). երկու խաղերում գրանցված արդյունքում մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց «Լիվերպուլը»:

Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Ռեալը» Փարիզում ՊՍԺ-ին հաղթեց 2:1 հաշվով՝ Զիդանի թիմը դուրս գալիս քառորդ եզրափակիչ:

ՊՍԺՌեալ»՝ 1:2 (առաջին խաղ՝ 1։3)

Կրիշտիանու Ռոնալդու-51, Կավանի-71, Կազեմիրո-80

Հեռացում՝ Մարկո Վերատի (ՊՍԺ): 

Ավելացնենք, որ 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին 31 տարեկանում մահացած իտալական «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի հիշատակը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին