▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմպիոնների լիգա. «Ռեալը» հաղթեց ՊՍԺ-ին, «Լիվերպուլը» ջաղջախեց «Պորտու»-ին

Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներն  անցկացրեցին Մադրիդի «Ռեալն» ու Փարիզի ՊՍԺ-ն եւ պորտուգալական «Պորտուն» ու անգլիական «Լիվերպուլը»:

«Լիվերպուլը» Յուրգեն Կլոպի գլխավորությամբ Պորտուգալիայում մրցեց «Պորտուի» հետ եւ գործնականում ապահովեց տեղը քառորդ եզրափակիչում:

Անգլիական թիմն առավելության հասավ 5:0 հաշվով:

«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0:5

Սադիո Մանե, 25, 53, 85, Մոհամեդ Սալահ, 29, Ռոբերտո Ֆիրմինո, 69

«Ռեալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ:

«Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա) - ՊՍԺ (Փարիզ, Ֆրանսիա)՝ 3:1

Կրիշտիանու Ռոնալդու, 45, 11մ, 83, Մարսելո, 86 - Ադրիեն Ռաբիո, 33

Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն մարտի 6-ին:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին