Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Բենֆիկային» ու հաղթեց 1-0 հաշվով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու փոխարինվեց մրցավարի ավելացրած ժամանակում: