▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլը» դուրս թողեց «Մանչեսթեր Սիթիին», «Ռոման»`«Բարսելոնային»

 

«Լիվերպուլն» ու «Ռոման» նվաճեցին ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգրեր՝ պայքարից դուրս թողնելով համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթիին» եւ «Բարսելոնային»:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային»: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր կատալոնացիների հաղթանակով` 4:1 հաշվով:

«Բարսելոնան»  Հռոմում 0:3 հաշվով  սենսացիոն պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:

«Ռոման» կիսաեզրափակչում է:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռոմա» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 3:0 (առաջին խաղ՝ 1:4)

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» Կլոպի «Լիվերպուլին» պարտվեց նաեւ տանը՝ 1:2:

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:2,  (առաջին խաղ՝ 0:3)

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին