Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Հենրիխ Մխիթարյանը հանդիպման 57-րդ րոպեին խփեց իր թիմի 4-րդ գոլը: Մինչև այդ դուբլ էր ձևակերպել Լուկակուն, մեկ գոլ էլ Մխիթարյանի վաստակած 11 մետրանոցից խփել էր Մարսիալը:
60-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը փոխարինվել է՝ տեղը զիջելով Ջեյսի Լինգարդին:
Ավելացնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 50-րդ հանդիպումն էր անցկացնում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: