Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման ժամանակ դերասանուհի Շուշան Ղազարյանը խոսել է իր գործունեության մասին` նշելով, որ երբեք չի նկարահանվել սերիալներում, քանի որ համարում է, որ սերիալն այն հարթակն է, որ իրեն չի համապատասխանում:
Չնայած այդ ամենին, նա հավելեց, որ իր մայրը` վաստակավոր դերասանուհի Արև Սանթրոսյանը, նկարահանվում է սերիալներում և այդ առիթով նա որևէ առարկություն չունի:
Դերասանուհին զերծ մնաց խոսել իր անձնական կյանքի մասին: Նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց ամուսնալուծությունն ու հրաժարվեց խոսել իր ու դերասան ամուսնու` Վահագն Գալստյանի հարաբերությունների մասին։
«Ես չեմ պատասխանի ձեր հարցին, քանի որ իմ անձնականը մնում է անձնական: Ես ու Վահագը թշնամանք չունենք միմյանց հանդեպ»:
Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, հետևեք ամբողջական զրույցին։