▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ուզում տպավորություն լինի, թե ցանկություն ունեմ ուրիշի անվան տակ երևալ. Հայկ Կասպարով

life.panorama.am-ը գրում է․Հայկ Կասպարովը, ով ապրում ու ստեղծագործում է Գերմանիայում, բայց  այս օրերին գտնվում էր Հայաստանում, 2015 թվականին իր երկրպագուներին երաժշտական բազմաթիվ նորություններ է խոստանում: Ի դեպ, երգիչը վաղը պատրաստվում է մեկնել Հայաստանից. «Կես տարին մեկ Հայաստան եմ գալիս: Այս անգամ անձնական հարցերով, խնդիրներով էի եկել, նաև գործնական մի քանի հանդիպումներ ու պայմանավորվածություններ ունեի: Հավանական է, ամռանը մեկ անգամ ևս գամ, տեսնենք»:

Նա հայտնեց, որ արդեն իսկ մի քանի երգեր ունի, որոնք ձայնագրման փուլում են: Երգերը կհնչեն և՛ անգլերեն, և՛ հայերեն լեզուներով. «Երգերի հեղինակը ես եմ, անգլերեն խոսքերի հեղինակը Գերմանիայում բնակվող ընկերս: Իհարկե, անգլալեզու երգերից, որը հնարավոր լինի հայերենով հնչեցնել, անպայման կթարգմանենք ու կերգեմ: Առաջին երգը, որ ներկայացնելու եմ, կոչվում է  «Հայա-հոյա», անգլերեն տարբերակը՝ «Ապոկալիպսիս»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին