Armlur.am-ը գրում է.ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բնական է համարում, որ իր կուսակից, Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մտադիր է հեռանալ քաղաքականությունից: «Ես բնական եմ համարում, որ նա որոշել է հեռանալ ակտիվ քաղաքականությունից: Նրա հետ անձամբ այդ մասին չեմ խոսել», – այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը: Անդրադառնալով Սամվել Բաբայանի վերադարձին, Մարգարյանը նշեց.
«Վերադարձել է՝ լավ է արել: Ես չեմ կարծում, որ դա ռազմական նշանակություն ունի, բայց ընդհանրապես չեմ կարծում, որ ժամանակը սուպերմենների կարիք ունի», – ասաց Հ.Մարգարյանը: