Երբեք չեմ հասկացել մարդկանց, ովքեր աշխատանքի տեղավորվելու համար պատրաստ են ինչ-որ գումար վճարել որպես կաշառք: Աշխատանքը ստեղծված է մարդուն նյութական ապահովություն տալու համար: Երբ ընդունվում ես աշխատանքի, աշխատատուին առաջարկում ես աշխատուժդ (ֆիզիկական կամ մտավոր), աշխատատուն էլ տվյալ դեպքում աշխատավարձի միջոցով այդ աշխատուժդ գնում է քեզանից:
Վերոնշյալ երևույթի առկայության դեպքում` ստացվում է, որ մարդն է վճարում աշխատատուին իր աշխատուժը գնելու համար: Չկա տրամաբանություն: Ու քանի դեռ աշխատանքի տեղավորման այս անտրամաբանական մեթոդը գործում է, պետական սեկտորի կառույցներում միշտ կադրային խնդիր ենք ունենալու և կոռուպցիոն ռիսկեր, որովհետև աշխատանքի անցած մարդը հետո այդ փողը հետ բերելու խնդիր է դնում իր առջև: