▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ էլ ուզում խոսել անձնական վիրավորանքների մասին, իսկ Cosmo գիշերը համարում եմ ստացված

Երևան Մոլլ-ում երեկ  տեղի ունեցած Cosmopolitan Shopping գիշեր միջոցառման ընթացքում հաճախորդներին սպասվում էր բազմաթիվ անակնկալներ և խաղարկություններ, ինչպես նաև՝ մի շարք խանութ-սրահներում զեղչեր: Սակայն ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր գրառման տեսքով իրենց դժգոհություններն էին հայտնել` կապված խանութ-սրահներում սահմանված զեղչերի հետ ու բավականին կտրուկ արտահայտվել Cosmopolitan Հայաստան ամսագրի գլխավոր խմբագրի` Հրաչուհի Ութմազյանի մասին:

Այս առիթով Aseksoe.am-ի թղթակիցը կապ հաստատեց Հրաչուհի Ութմազյանի հետ` ճշտելու բոլոր մանրամասները:

Մեզ հետ զրույցի ընթացքում Հրաչուհի Ութմազյանը նշեց, որ Cosmo գիշերը ինքն ավելի քան կակյացած է համարում:

«Նման հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ մեր հասարակության մեջ նման մարդիկ փորձում են իրենց խղճուկ հոդվածների միջոցով ուշադրություն սևեռել իրենց վրա: Չեմ էլ ուզում խոսել անձնական վիրավորանքների մասին, որոնք սովորաբար ենթարկվում են օրենքի սահամններում պատասխանատվության: Ես մշտապես հետամուտ եմ եղել իմ իրավունքների պաշտպանությանը և հարկ եղած դեպքում պատրաստ եմ մտնել դատարան»,- նշեց Հրաչուհին

Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիների բողոքներին, որոնց դժգոհությունը պայամանավորված էր խանութ-սրահներում զեղչեր չլինելու հետ, Հրաչուհի Ութմազյանը պատասխանեց, որ չի էլ պատրաստվում ոչ մի բացատրություն տալ.

«Մենք ամեն ինչ արել ենք ըստ արժանվույն, ամբողջ տեղեկությունը եղել է մեր պաշտոնական կայքում: Որևէ մեկը որևէ մեկին չի ստիպել այդ օրը լինել Երևան Մոլլ-ում»

Նշենք, որ Cosmopolitan Shopping գիշեր միջոցառման հետ կապված գրառումներից մեկը, որը տեղ էր գտել Asekose.am կայքում,հեռացվել է՝ ՝ հաշվի առնելով գործընկերային հարաբերությունների բարի կամքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին