▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չելսի-Մանչեսթեր Յունայթեդ, Մանչեսթեր Սիթի-Արսենալ․ կանխատեսումներ ԱՊԼ-ի 11-րդ տուրից

Անգլիայի պրեմիեր լիգայում 11-րդ տուրն է։ Մանչեսթեր Սիթին արդեն 5 միավորով «պոկվել» է կրնկակոխ հետապնդող Մանչեսթեր քաղաքի մյուս գրանտից՝ «Կարմիր սատանաներից»։ Գվարդիոլան կարծես գտել է հաջողության բանալին։ Այնպես է, որ բանալին երբեք էլ կորած չի եղել, եթե Գանձասարում էլ խաղային լիգայի լավագույն փլեյմեյքեր Քեվին Դե Բրյունեն ու «հրեշ» Ագուերոն, ապա հեշտությամբ հնարավոր կլիներ յուրաքանչյուր խաղում 3-ից ավելի գոլ խփել։
Այսօր երեկոյան Մանչեսթեր Սիթին ընդունելու է Վենգերի Արսենալի մարտահրավերը։ Ճիշտ է, «զինագործները» չեն փայլում ստաբիլ խաղով, սակայն Արսենալը մնում է Արսենալ, ոչ մի դեպքում ոչ Բյորնլի կամ Վեսթ Բրոմվիչ։
Կանխատեսումներ․  Հանդիպումը կավարտվի Սիթիի հաղթանակով (1.41 գործակից) և երկու ակումբներն էլ գոլ կխփեն (1.45)
Մեկ ուրիշ չափազանց հետաքրքիր հանդիպում է սպասվում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։ Միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ոչ պակաս միլիոնատեր սաները ընդունելու են Մանչեսթեր Յունայթեդին։ Անտոնիո Կոնտեն անցած մրցաշրջանին ապացուցեց, որ իտալական սխեմաները կարող են սառը ցնցուղի ենթարկել անգլիական դինամիկ ֆուտբոլը։ Սակայն այս տարի Չելսիին դեռ ամբողջությամբ չի հաջողվում ցույց տալ այն հանճարեղ խաղը, որով անցյալ տարի գրավեցին միլիոնավոր ֆուտբոլասերների սրտերը։ 
Յունայթեդը դեռ կառուցվում է։ Լուկակուն արդեն 6 հանդիպում է գոլ չի խփում, Մխիթարյանին փոխարինվում են 62-րդ րոպեից, Պոգբան ու Ֆելաինին չկան։ Կարծես թե «արիստոկրատների» համար դժվար չի լինի կոտրելու Յունայթեդի պաշտպանական դիրքերը։ Բայց Մոուրինիոյի սաները միշտ աչքի են ընկել ագրեսիվ պաշտպանությամբ, տոտալ պրեսինգով ու մահացու հակահարձակումներով։ Դժվար թե Չելսիին հաջողվի հեշտությամբ հաջողության հասնել։
Կանխատեսումներ․Հանդիպումը կավարտվի ոչ ոքի (3.03 գործակից), հանդիպման ընթացքում ֆուտբոլիստներից մեկը կստանա կարմիր քարտ (3․75 գործակից)։
Առաջարկում ենք դիտել 2000-ականներից մինչև մեր օրերը Չելսի-Մանչեսթեր Յունայթեդ հանդիպումներում խփած լավագույն 10 գոլերը ներկայացնող տեսանյութը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին