1. Տեսեք, թե ինչ հասարակություն է - երկերեսանիությունը ամենուրեք է:
2. Հավատքը ամենագեղեցիկ նվերն է, որը տալիս է մեզ Աստված:
3. Կյանքը ամենալավ երգն է:
4. Որպեսզի լինեք արդարացի, սկզբում պետք է լինեք բարի, իսկ որպեսզի լինեք բարի, պետք է հասկանաք, որ մարդիկ երբեմն սխալվում են:
5. Կյանքում ինչ էլ որ անեք, միշտ կգտնվի մեկը, որը դա արել է ձեզանից առաջ - ամբողջ խնդիրը նրանում է, որ դուք դա անեք ավելի լավ:
6. Ընտանիքը կա՛մ սաբոտաժ է, կա՛մ աջակցություն. երկրորդ դեպքում ձեր բախտը բերել է:
7. Ես էմբիրիոններից այդքան էլ շատ չեմ հասկանում, բայց ես գիտեմ մի բան, որ կյանքի ցանկացած կայծ պետք է պահել:
8. Երբ ես նայում եմ իմ «սև և սպիտակ» ֆիլմերը, մտածում եմ. «Գրողը տանի, ես ի՜նչ գեղեցիկ եմ եղել, և ինչպե՞ս ես դա չէի նկատում»:
9. Ամենակատաղածը կենդանիների միջից մարդն է: Նա սպանում է նույնիսկ այն դեպքում, երբ քաղցած չէ:
10. Ոչինչ չի կարելի փրկել բռնի ուժով:
11. Բարկանալով ոչինչ չի որոշվում:
12. Իմ օրիգինալության գաղտնիքը նրանում է, որ ես շատ եմ կրկնօրինակում:
13. Ես միշտ զգացել եմ ինձ այնպիսի հարուստ մարդ, որը ամեն վարկյան կարող է իրեն թույլ տալ կորցնել ամեն ինչ հանուն իդեալի:
14. Պետք չէ ձգտել ամեն ինչ հասկանալ, այդպես ավելի հետաքրքիր է: